34 տարի առաջ այս օրը մահափորձ է կատարվել լեգենդար The Beatles լիվերպուլյան քառյակի անդամներից մեկի՝ Ջոն Լենոնի դեմ:
1980 թվականի դեկտեմբերի 8-ին Լենոնը սպանվել է Նյու Յորքում՝ հոգեպես անհավասարակշիռ երկրպագու Մարկ Չեպմենի կողմից: Մահվան օրը Լենոնն ամերիկացի լրագրողներին տվել է վերջին հարցազրույցը: Երբ Լենոնը կնոջ՝ Յոկո Օնոյի հետ վերադառնում էր Hit Factory ձայնագրման ստուդիայից, տան մոտ մեջքին 5 կրակոց է ստացել: Նա մահացել է հիվանդանոցում՝ արյան մեծ քանակությամբ կորստի հետևանքով: Լենոնի աճյունափոշին հանձնվել է կնոջը:
Մարդասպանն իր ցմահ պատիժն է կրում Բուֆալո քաղաքի մոտ գտնվող խիստ ռեժիմի «Ատիկա» բանտում: Արդեն 8 անգամ նա վաղաժամ ազատ արձակման միջնորդություն է ներկայացրել, սակայն մերժվել է: Յոկո Օնոն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ազատ չարձակել նրան, քանի որ այդ դեպքում իրեն անվտանգ չի զգա: