Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Մադրիդի արվարձաններից մեկում: «Խետաֆե»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Գրանադա»-ին:
Խաղը բավականին գոլառատ ու հետաքրքիր ստացվեց՝ փոխնիփոխ գրոհներով: Երկու կողմերն էլ ցանկանում էին հաջողության հասնել, բայց ի վերջո գրանցվեց ոչ-ոքի արդյունք:
Հատկանշական է, որ հյուրերը իրենց երկու գոլերն էլ խփեցին Սիկեյրայի ջանքերով, երկուսն էլ՝ 11 մետրանոցից:
«Խետաֆե» – «Գրանադա»՝ 2:2
Գոլերը՝ Խ. Ռոդրիգես, 19՛, Պակո Ալկասեր, 42՛ – Սիկեյրա, 28՛, 90՛ (երկուսն էլ՝ 11մետրանոցից)








































