Հոգեբանները խորհուրդ են տվել՝ ինչպես նոր հարաբերություններ սկսել: Մեզանից շատերը հիասթափվում են հարաբերություններից այն պատճառով, որ ցանկալին հաճախ տարբերվում է իրականությունից: Սակայն լինում է այնպես, երբ ընդհանրապես չգիտես՝ ինչ ես ուզում հարաբերություններից: Նման դեպքում ավելի լավ է հասկանաք ձեզ ու ամեն ինչ սկսեք մաքուր էջից, գրում է fedpost.ru-ն:
Եթե դուք միայնակ եք ու երազում եք հարաբերություններ սկսել, ապա նման քայլը ենթադրում է որոշ զոհաբերություններ:
Մարդը պետք է անձամբ հասկանա, որ արդեն հասունացել է նոր հարաբերությունների համար, և դա հնարավոր է ստուգել:
1. Երբ դուք շարունակում եք շփումը «անցանկալի» մարդկանց հետ, ապա դա նշանակում է՝ բարոյապես պատրաստ չեք կյանքում փորձել ինչ-որ այլ բան, երբեմն՝ հակադիր: Ձեր շփման շրջանակն ավելի շատ բան կասի ձեր մասին, քան կարող եք պատկերացնել: Կողքից հայացք նետեք ձեզ ու հասկացեք, որ գուցե անհրաժեշտ է նրանցից ոմանց հրաժեշտ տալ:
2. Հնարավոր է՝ դժվարությամբ եք լեզու գտնում նոր մարդու հետ, քանի որ մշտապես մտածում եք «նախկինի» մասին: Այդ դեպքում հույսեր մի տվեք նոր ծանոթին, քանի որ նրա նշանակությունը ձեր կյանքում այնքան էլ գլխավոր չի լինի:
3. Հարաբերությունները մի ընկալեք որպես կյանքի իմաստ: Դրանք կարող են գունավորել մեր կյանքը, դառնալ դրա վառ մասը:
4. Համոզվեք, որ պատրաստ եք ձեր կյանքում փոփոխությունների:
5. Հնարավոր է՝ դուք էլ չգիտեք, թե ինչ եք ուզում իրականում: Ամենագլխավորը ձեզ հասկանալն է, թող դա լինի անգամ սխալների ու փորձերի միջով:







































