ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ 6 կալանավորներ, ովքեր վերջին 12 տարին Գուանտանամոյի բանտում են անցկացրել, որպես փախստական Ուրուգվայ են ուղարկվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Բոլոր վեցն էլ կալանավորվել են «Ալ-Քայիդա» խմբավորման հետ կապերի մեջ կասկածանքով, սակայն մեղադրական վճիռ այդպես էլ չի կայացվել:
Պենտագոնի հայտարարությունում ասվում է, որ խոսքը Սիրիայի 4 քաղաքացիների, Թունիսի մեկ քաղաքացու և պաղեստինցու մասին է:








































