Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն Football Italia-ի հետ զրույցում խոսել է թիմի ընթացիկ ելույթների մասին:
«Ներկայումս մենք փոքր-ինչ հետ ենք մեր մրցակիցներից: Ամեն դեպքում հույս ունեմ՝ կկարողանամ օգնել թիմիս եռյակում հայտնվելու գործում: Մենք չենք կորցնում մեր հույսը ու հնարավոր ամեն ինչ անելու ենք՝ նպատակին հասնելու համար»,- ասել է Մոնտոլիվոն:







































