Վերջին շրջանում ԱՄՆ նախագահին հաճախ են քննադատում` վարչակարգը տղամարդկանց ընկերախմբի վերածելու մեղադրանքով: Դրա պատճառն այն է, որ նախագահը դեռևս հիմնական պաշտոններում ոչ մի կին չի նշանակել:
Օբամայի նկատմամբ հաճախ են մեղադրանքներ հնչում նաև պաշտոններում ռասայական անհավասար բաշխումների համար:
ԱՄՆ նախագահը լրագրողներին կոչ է արել զերծ մնալ վաղաժամ քննադատություններից, քանի դեռ լիովին վարչակազմը ձևավորված չէ: Նա նշել է, որ ԱՄՆ-ն առաջ է շարժվում, այլ ոչ թե՝ հետ:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ հիմնական պաշտոններում նշանակումներն արվում են հաշվի առնելով մասնագիտական կարողությունները, այլ ոչ թե մաշկի գույնը կամ սեռային հատկանիշը:









































