Փարիզի ոստիկանությունը շաբաթ ձերբակալել է գործազրկության դեմ ցույցի 60 մասնակիցների:
Ըստ France Press գործակալության՝ ցուցարարները փորձել են ներթափանցել շինություն, որտեղ ընթացել է իշխող Սոցիալիստական կուսակցության անդամների հավաքը:
Կուսակցության աղբյուրները հաստատել են միջադեպի իսկությունը: Կուսակցության ներկայացուցիչների խոսքերով՝ ցուցարարները «փորձել են ներխուժել շենք, սակայն պահնորդների գործողությունների շնորհիվ չեն կարողացել դա անել»:
Ըստ գործակալության տվալների՝ մոտ 850 մարդ երթով անցել են Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներով՝ բողոքելով գործազրկության դեմ: Ըստ կազմակերպիչների տվյալների՝ ակցիային մասնակցել է մոտ 8 հազար մարդ:












































