Լոնդոնի «Արսենալ»-ն սկսել է բանակցությունները «Քրիստալ Փելես»-ի ֆուտբոլիստ Վիլֆրիդ Զահայի տրանսֆերի վերաբերյալ՝ գրում է goal.com-ը:
20-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնել էր տեղափոխվել «Յունայթեդ», սակայն լոնդոնյան թիմը մտադիր է կանգնեցնել գործարքը:
Ներկա պահին երկու թիմերի հնարավորությունները հավասար են գնահատվում: Որոշումը պիտի անձամբ Զահան կայացնի: Տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո:









































