Daily Star-ի տեղեկացմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը 100 մլն ֆունտ կհատկացնի թիմի մարզչական շտաբին առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի կազմն ուժեղացնելու նպատակով:
Հաղորդվում է, որ այդ գումարի մոտ կեսը կծախսվի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեին թիմ հրավիրելու համար: Սպասվում է, որ մյունխենցիները 50 մլն ֆունտի դիմաց կհամաձայնեն հրաժարվել 22-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններից:
Հավելենք, որ Մարիոն, ով «Բավարիա» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից դժվարությամբ, բայց կարողացել է ամրագրել իր տեղը Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հիմնական կազմում:









































