Ճապոնական Տակամացու քաղաքում գտնվող Chiyoda Manufacturing Company էլեկտրակայանը տարեկան արտադրում է 180 000 կիլովատտ/ժամ էլեկտրականություն, ինչը բավարարում է 50 ընտանիքների պահանջները:
Որպես էներգիայի աղբյուր օգտագործվում է ուդոն ճապոնական լապշան: Տակամացու քաղաքում աշխատում է Ճապոնիայի ամենամեծ լապշա արտադրող գործարանը: Վաճառվում է միայն հատուկ չափի և երկարության արտադրանք: Ցածրորակ արտադրանքը հանձնվում է էլեկտրակայան:
Բացի գործարանից՝ քաղաքում գործում են շուրջ 800 սրճարաններ և ռեստորաններ, որոնց ճաշացանկում հիմնականում լապշայով պատրաստվող բազմաթիվ ուտեստներ են, քանի որ այն տեղական խոհանոցի հպարտությունն է: Օրվա վերջում չվաճառված մթերքը հանձնվում է վերամշակման, որպեսզի նոր օրը սկսվի թարմ արտադրանքով:
Մինչև վերջերս տարեկան թափվում էր շուրջ 150 տոննա ճապոնական լապշա՝ մինչև Chiyoda Manufacturing ընկերությունը թափոնների համար գտավ ավելի լավ կիրառություն: Խմորից պատրաստված այդ մթերքից ստացվում է էթան, ինչից էլ արտադրվում են մեթան և այլ գազեր, որոնց օգնությամբ կարելի է էլեկտրականություն ստանալ: Արտադրության թափոններն էլ օգտագործվում են որպես ցորենի պարարտանյութ:







































