Այսօր Երևանի միջազգային կանանց միավորումը IWAY-ի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպել էր Սուրբծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը: Միջոցառման ընթացքում հավաքված գումարները IWAY-ը կուղղորդի Գորիսի և հարակից գյուղերի կանանց և նրանց ընտանիքների կյանքը բարելավելուն, հոգսերը թեթևացնելուն:
Բարեգործական ամենամյա ամանորյա ցուցահանդես-վաճառքին մասնակցեցին նաև սիրիահայեր, որոնք սիրիական պատերազմի պատճառով հաստատվել են Հայաստանում և փորձում են իրենց համար աշխատանք ստեղծել: Նրանք ներկայացրել էին իրենց ձեռքով պատրաստած անուշեղենը, զարդերը: Նրանք բոլորն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ ավելի շատ արտոնություններ կցանկանային ստանալ պետությունից, թեև միաժամանակ պնդում էին, որ դժգոհ չեն:









































