Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գաղտնի հանդիպում է ունեցել իր գեներալների հետ: Ասադը հանդիպման ժամանակ մտավախություն է հայտնել, որ ամերիկյան հրթիռային համակարգերը, որոնք տրամադրվել են ապստամբներին, կարող են օգնել նրանց վերացնել իրեն: Նա ասել է, որ չի բացառում իր մահվան ևս մեկ տարբերակ` զոհ գնալ զայրացած ամբոխին, ինչպես դա եղավ լիբիական առաջնորդի դեպքում:
Ասադը հրամայել է, որ այդ սցենարներից ցանկացածի իրագործման դեպքում զինվորականները Եգիպտոսը և Իսրայելը ռմբակոծեն:
Սիրիան գտնվում է Իսրայելի հետ պաշտոնական պատերազմի մեջ, իսկ Եգիպտոսի հետ բախումը սկսվեց, երբ վերջինս սիրիական հակամարտության ժամանակ չաջակցեց իշխող կառավարությանը:
Պենտագոնն օրերս զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ Իրանն Իսրայելի մասին գաղտնի տեղեկություններ ստանում է Սիրիայից: Զեկույցի հեղինակները հաստատում են, որ պաշտոնական Դամասկոսի օժանդակությամբ իսլամական հեղափոխական կորպուսը Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովի սահմանին կառուցել է մի քանի հետախուզական կայաններ: Նման կայաններ 2006-ից գործում են Գոլանի բարձունքներում և Սիրիայի Ալ–Ջազիրա շրջանում: Ստացված տեղեկատվությունը Դամասկոսը փոխանցել է Թեհրանին:










































