Հարավային Աֆրիկայի իշխանությունները տեղեկացրել են, որ ամերիկյան դեսպանատան աշխատակցի սպանության մեջ կասկածվող կինը երեքշաբթի օրը կկանգնի դատարանի առջև:
ԱՄՆ-ի դեսպանատունը երկուշաբթի օրը հաստատել է Քրիստոֆեր Բեյթսի մահը, ով Յոհանեսբուրգում ԱՄՆ-ի հյուպատոսարանին կից Տեղեկատվության բյուրոյի սպա էր: Բեյթսն արդեն 11 տարի է պետդեպարտամենտի աշխատակից էր:
Տեղի ոտիկանության փոխգնդապետ Լունգելո Դլամինին տեղեկացրել է, որ 41-ամյա Բեյթսը սպանվել է կիրակի օրը Յոհանեսբուրգի իր բնակարանում: Փոխգնդապետը տեղեկացրել է, որ անվտանգության աշխատակիցը կնոջ բղավոցներ է լսել, իսկ երբ բնակարան է մտել, Բեյթսին վնասվածքներով արյան մեջ թաթախված, իսկ կնոջը դանակը ձեռքին է հայտնաբերել: 29-ամյա կինը դատարանի առջև կկանգնի արդեն երեքշաբթի օրը:








































