Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի ստորագրման հարցում:
Իտալացի մասնագետը մադրիդյան ակումբը կգլխավորի մինչև 2017թ.: «Ռեալ»-ն Անչելոտիի հետ նոր պայմանագրի մասին կհայտարարի աշխարհի ակումբային առաջնությունից հետո կամ 2015թ. սկզբին:
Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալ»-ը գլխավորել էր 2013թ. ամռանը: Նախորդ մրցաշրջանում ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթակիր:









































