Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության է մատնել «Հոֆենհայմ»-ին:
Այս հաղթանակից հետո դորտմունդյան ակումբը վաստակած միավորների թիվը հասցրեց 14-ի ու լքեց վերջին` 18-րդ հորիզոնականը: «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի հաղթանակը:
«Շատ լարված խաղ էր, որն անցնում էր անհավանական մթնոլորտում: Թեթևություն եմ զգում, բայց դեռ վաղ է ուրախանալ: Պետք է շարունակենք աշխատել ու հաղթել:
Դեռ քիչ միավոր ունենք: Այս խաղում հասանք առավելագույնի` վաստակելով 3 միավոր: Արժանի էինք հաղթանակի, բայց սա ընդամենը 1 խաղ է: Կարծում եմ` մեր բախտը բերեց դրվագում, երբ մեր դարպասին կարող էր 11մ հարված նշանակվել: Բայց հաջողությունը մեզնից երես թեքեց Օբամեյանգի 2 չարձանագրված գոլերի ժամանակ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:







































