Կողոպուտի նկարահանումը, որ արվել է հսկող տեսախցիկներով, ցնցել է բրիտանացի նույնիսկ շատ փորձառու ոստիկաններին: Կադրերում ակնհայտորեն երևում է գողության հիպնոսի տեխնիկան: Հանցագործը հիպնոսացրել է վաճառողին և վերցրել նրա օրվա ամբողջ հասույթը՝ մի քանի հազար ֆունտ ստեռլինգ, հայտնում է rt.com-ը:
Ուշ երեկոյան տղամարդը, ենթադրաբար Արևելյան Եվրոպայից, Լոնդոնի հյուսիսում խանութ է մտել: Խանութի տիրոջ հետ մի քանի խոսք փոխանակելուց հետո հանցագործը հանկարծ սկսել է գրկել նրան, միաժամանակ փողերը հանել նրա գրպանից:
«Զոհն անշարժ է մնացել… Հետո նա մեզ պատմեց, որ մի քանի վայրկյան ընդհանարապես չի հասկացել, թե իր հետ ինչ է կատարվել»,- ասել է Սքոթլանդ Յարդի դետեկտիվ Դեյվ Բալոքը:
Փորձագետները կարծում են, որ կասկածյալը կիրառել է հիպնոսի տեխնիկա, որից հաճախ օգտվում են գնչուները կամ փողոցային խաբեբաները:









































