2015 թ. հունվարի 9-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում սկսվելիք Տատա Սթիլ ավանդական փառատոնի կազմակերպիչները հրապարակեցին B մրցաշարի (ՙհավակնորդներ՚) մասնակիցների կազմը:
Հեղինակավոր այս մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաև մեր հայրենակից գրոսմայստեր Սամվել Սևյանը, որի 14-ամյակը կլրանա այս տարվա դեկտեմբերի 26-ին: Սևյանի մրցակիցների մեջ կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Նավարան, Վեյ Յին, Շանկլանդը, Լ’Ամին, Պոտկինը, Վան Կամպենը, Թիմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել գլխավոր մրցաշարի կազմը: Այստեղ Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Կարլսենը, գրոսմայստերներ Կարուանան, Գիրին, Սոն, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ռաջաբովը, Իվանչուկը, Ջոբավան, Շարիչը, Հոու Յիֆանը, Վան Վելին:
Մրցաշարը կկայանա հունվարի 10-25-ը: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:







































