Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel Chess մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր Մխիթարյանը:
Արոնյանը A խմբում է, Մովսիսյանը՝ B, Մխիթարյանը՝ C:
Հիշեցնենք, որ Արոնյանն այսօր ևս ոչ-ոքի խաղաց, ինչպես առաջին և երկրորդ տուրերում:
Ներկայացնում ենք օրվա մյուս պարտիաների արդյունքները:
Անանդ – Կարուանա – 1:0
Կարլսեն – Լյուկ վան Վիլ – 1:0
Հարիկրիշնա – Արոնյան – 0.5:0.5
Յիֆան Հոու – Լ´Ամի – 0.5:0.5
Կարյակին – Հաո Վանգ – 1:0
Լեկո – Նակամուրա – 0.5:0.5
Սոկոլով – Գիրի – 0.5:0.5









































