Goal.com-ի տեղեկացմամբ՝ «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր՝ թիմի հետ գործող համաձայնագրի ժամկետի հնարավոր երկարաձգման մասին:
«Նախընտրում եմ չմեկնաբանել այդ հարցը: Կարող եմ ասել, որ մենք առողջ բանակցություններ ենք վարում: Երկու կողմերն էլ փոխըմբռնումով են մոտենում հարցին և ցանկանում են շարունակել համագործակցությունը»,- հայտարարել է Սիմեոնեն:








































