Հունական «Արիս» ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմի ֆուտբոլիստ Անգելոս Ցիպուրասը սրտի կանգի հետևանքով մահացել է՝ գրում է ակումբի պաշտոնական Twitter-ը:
16-ամյա Ցիպուրասը խաղում էր պաշտպանությունում ու երազում էր հանդես գալ պրոֆեսիոնալ մակարդակով:
Առավոտյան երիտասարդը դպրոց է գնացել, որտեղ և կորցրել է գիտակցությունն ու մահացել:





































