Ճապոնիայում մի քանի օր շարունակվող ուժեղ ձնաբուքը դարձել է ավելի քան 700 ներքին ավիաթռիչքների հետաձգման պատճառ, խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
All Nippon Airways ավիաընկերությունը հետաձգել է առնվազն 250 ավիաթռիչք, իսկ Japan Airlines-ը ստիպված է եղել հետաձգել շուրջ 469 թռիչք:
Բացի այդ՝ ձնաբքի հետևանքով երկրի մայրաքաղաք Տոկիոյում խափանվել է նաև գնացքների երթևեկությունը:
Օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ մոտակա օրերին եղանակի լավացում չի նախատեսվում. սպասվում է առատ ձյուն և քամու ուժգնացում:











































