Ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև հայ հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցությանը: Այդ մասին այսօր ԱԺ-ում ընթացող այս տարվա վերջին ճեպազրույցների ընթացքում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով հարցին, թե Հանրապետական կուսակցությունը երախտագիտություն կհատնի՞ արդյոք ԲՀԿ-ին՝ քվեարկության ժամանակ կոնսենսուս ապահովելու համար, պատգամավորը նշեց, որ դեռ պարզ չէ՝ ով ում պետք է երախտագիտություն հայտնի: «Ինչ երախատագիտության մասին է խոսքը, եթե դա հասարակության գրեթե միասնական դիրքորոշումն է»,- հարցրեց Վահրամ Բաղդասարյանը:








































