Հունվարի 14-ին, ժամը 16.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սևակի փողոցի թիվ 13/4 տան բնակիչ` 1965 թ. ծնված Մ. Մարտիրոսյանը հոգեկան անհավասարակշիռ վիճակում փակվել է տանը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են դուռը, իսկ «1-03» ծառայության աշխատակիցները հիվանդին տեղափոխել են Մարաշի նյարդաբանական դիսպանսեր:








































