Ֆլորիդայի կոմերցիոն քոլեջը վարձել է մերկապարուհիների՝ ընդունող հանձնաժողովում աշխատելու համար: Դա նպատակ ունի դեպի ուսումնական հաստատություն գրավել ուսանողներին: Ինչպես հայտնում է Reuters-ը, 2009-2012 թթ. աշխատած FastTrain քոլեջի գործունեությամբ հետաքրրքվել է Ֆլորիդա նահանգի գլխավոր դատախազությունը:
Գերատեսչության տվյալներով՝ ուսումնական հաստատությունը, որը ուսանողներին անվճար կրթություն էր խոստանում, պետությունից ֆինանսական օգնություն ստանալու համար դիմել է արտասովոր քայլերի:
Ընդունող հանձնաժողովում գրավիչ աղջիկների ներգրավումից բացի՝ քոլեջի ղեկավարությունը կեղծել է դպրոցական ավարտական վկայականներ այն երիտասարդների համար, ովքեր չեն ունեցել:
Հայտնի է, որ գործունեության ընթացքում քոլեջը դաշնային հիմնադրամներից մոտ 35 մլն դոլար է ստացել: Այժմ ԱՄՆ վարչակազմը վնասի փոխհատուցում է պահանջում՝ 6 մլն դոլարով ավելի:
Բացի դրանից՝ քոլեջում կեղծվել է պարապմունքներին այցելությունների վիճակագրությունը:
2014 թվականին ավելի վաղ մեղադրանքներ էի առաջադրվել քոլեջի սեփականատեր, 56-ամյա Ալեխանդրո Ամորին և նրա օգնականներին: Նրանց կասկածում են պետական միջոցների հափշտակության նպատակով դավադրության համար:











































