Լանա Դել Ռեյը զարդարել է Galore Magazine-ի կոլեկցիոն համարի շապիկը, ինչպես նաև հայտնվել է իր ընկերոջ՝ Ֆրանչեսկո Կարոզինիի օբյեկտիվում:
Հատուկ Galore-ի համար Լանան խոսել է իր փոքր քրոջ՝ Չակ Գրանտի հետ, պատմել նոր նախագծերի մասին, խոսել միայնությունից ու ոգեշնչումից:
Ստեղծագործական պրոցեսի բարդությունների մասին

«Ինձ շատ դժվար է աշխատել առանց ոգեշնչման: Լինում է այնպես, որ մեղեդիները ծնվում են մեկը մյուսի հետևից, լինում է նաև, որ ոչինչ չի ստացվում: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ եթե ինչ-որ բան արվում է առանց ոգեշնչման, ապա ես դա վատ եմ անում»:

Միայնության մասին


Ինձ դուր են գալիս այն բացառիկ պահերը, երբ ես կարող եմ պարզաես վարել մեքենա ու ոչ մի բանի մասին չմտածել: Կամ քայլել լողափով միայնակ: Ես գնահատում եմ այդ ժամանակը:










































