6-ամյա Ալեխանդրո Ռոդրիգեսը ստացել է FairPlay մրցանակը` Իսպանիայում կայացած մարզական պարգևատրությունների արարողության ժամանակ:
Փոքրիկը գավաթ է ստացել իր յուրօրինակ արարքի համար: Նա միմյանցից հեռացրել է իր թիմի մարզչին և խաղի գլխավոր մրցավարին, ովքեր պատրաստվում ին կռվել խաղադաշտում:
Արարողության ժամանակ տղան կանգնած էր Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կողքին և փոքր-ինչ հուզված էր, քանի որ երբեք նման միջոցառումների չէր մասնակցել:
Պատասխանելով հարցին, թե ինչ ասաց տղան երկու մեծահասակներին, որ նրանք դադարեցին կռվել, փոքրիկը պատասխանեց. «Հերիք է վիճեք, ես ցանկանում եմ խաղալ»:







































