Խորվաթիայի ոստիկանությունը ձերբակալել է 1959թ. ծնված տղամարդու, որը կասկածվում է հունվարի 9-ին ու 11-ին Զագրեբում տեղի ունեցած պայթյունների կազմակերպման մեջ` լրագրողներին հայտնել է քրեական ոստիկանության վարչության պետ Վիտոմիր Բելիչը:
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հունվարի 11-ի պայթյունի միակ տուժածը հենց կասկածյալն է: Ներկայում նա գտնվում է բժշկական հսկողության ներքո, քանի որ հրաժարվում է սննդից:
Ձերբակալվածի անունը չի հրապարակվում, սակայն խորվաթական ԶԼՄ-ները հայտնում են, որ նա պաշտոնաթող զինվորական Վոյիսլավ Բլաժևիչն է:
Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը՝ պարզելու հանցագործության հանգամանքներն ու մոտիվները: Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Երկու պայթյուններն էլ տեղի են ունեցել Խորվաթիայի մայրաքաղաքի հյուսիսում:








































