Նելսոն Ռոլիհլահլա Մանդելան (Նելսոն Մանդելա) ծնվել է 1918թ. հուլիսի 18-ին՝ ՀԱՀ-ում, տեմբու ցեղի առաջնորդի ընտանիքում: Նա ավարտել է Վիտվաթերսրանդի համալսարանը՝ ստանալով իրավագետի մասնագիտություն:
1944-ին Նելսոն Մանդելան միացել է Աֆրիկյան ազգային կոնգրեսի երիտասարդական լիգային: 1950-ականներին նա ապարտեիդի դեմ պայքարի ամենաակտիվ մարտիկներից մեկն էր: Մի քանի անգամ ձերբակալվել է:
1964-ին Մանդելան ցմահ բանտարկության է դատապարտվել: Բանտում եղած ժամանակ հիվանդացել է տուբերկուլյոզով: 1985-ին ՀԱՀ-ի նախագահ Պ. Բոտան նրան առաջարկել է հրաժարվել քաղաքական պայքարից, սակայն վերջինս հրաժարվել է:
Նա ազատ է արձակվել 1990-ին և մեկ տարի անց գլխավորել Աֆրիկյան ազգային կոնգրեսը: 1993-ին Մանդելան և ՀԱՀ նախագահ Ֆ. Դե Քլերքը արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ապարտեիդի դեմ պայքարի համար: 1994-ի մայիսի 10-ին Նելսոն Մանդելան դարձավ ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահը:
1996-ին նրա ղեկավարությամբ մշակվել և ընդունվել է ՀԱՀ-ի նոր Սահմանադրությունը:
Նելսոն Մանդելան մահացել է 2013-ի դեկտեմբերի 5-ին՝ 95 տարեկանում, Յոհանեսբուրգում:










































