Ամերիկյան People ամսագիրը հաղորդում է, որ դերասաններ Էմբեր Հերսը և Ջոնի Դեպը հետաձգել են հարսանիքը:
Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրների խոսքերով՝ նրանք հարաբերություններում դադար են վերցրել և հետաձգել են հարսանիքը:
«Նրանք չեն ցանկանում շտապ հարսանիք անել, քանի որ նրանց հարաբերություններում որոշ խնդիրներ են առաջացել,-ասում է աղբյուրը:- Ջոնին նախկինի պես խելագարվում է Էմբերի համար, սակայն այժմ նրանց հարաբերությունները ճգնաժամի մեջ են: Էմբերը առայժմ պատրաստ չէ հանդարտվել և ամուսնանալ: Նա նախկինի պես իրեն թույլ է տալիս թեթև սիրաբանել այլ տղամարդկանց հետ»:











































