Վրաստանում համաներում ստացած «քաղբանտարկյալները» պահանջում են փոխհատուցում անօրինական կերպով բանտում անցկացրած տարիների դիմաց: Բացի այդ, նրանք պահանջում են պատժել մեղավորներին: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, նրանք բոլորը պատրաստվում են հասնել այն բանին, որ դատախազությունը վերանայի իրենց գործերը:
Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գեորգի Դեմետրաձեն, որը 2010 թ. դատապարտվել էր «գողական աշխարհի» հետ կապեր ունենալու համար, բացի փոխհատուցումից, պահանջելու է պատժել այն մարդկանց, որոնք կեղծ գործ են հարուցել իր դեմ:
«Ես 100 տոկոսով համոզված եմ, որ շահելու եմ այդ գործը»,-հայտարարել է Դեմետրաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում համաներման մասին օրենքն ուժի մեջ է մտել երեկ այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշիլին ստորագրել է այն:190 բանտարկյալներ, որոնք նոր իշախնությունների կողմից ճանաչվել են քաղբանտարկյալներ, ազատ են արձակվել:










































