Թուրինի «Յուվենթուս»-ը, որն անհաջող է սկսել 2013 թվականը Ա Սերիայում, վերադառնում է տրանսֆերային շուկա` հարձակման գիծը հզորացնելու նպատակով:
Թուրինյան ակումբի հետաքրքրության շրջանակներում շարունակում են մնալ Դիդիե Դրոգբան և Ֆերնանդո Լիորենտեն, ինչպես նաև «Լիոն»-ի հարձակվող Լիսանդրո Լոպեսը:
Ակնկալվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նշված ֆուտբոլիստներից նվազագույնը մեկը կտեղափոխվի թուրինյան ակումբ:







































