«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռոյ Քինը հայտարարել է, որ ժամանակին կարող էր լքել Անգլիան ու մարզական կարիերան շարունակել այլ առաջնությունում:
«Ցավում եմ, որ չկարողացա ուժերս փորձել այլ առաջնություններում: Կարող էի հայտնվել «Յուվենթուս»-ում կամ «Բավարիա»-ում: Նրանց առաջարկները ֆինանսապես գրավիչ էին: Այդ ժամանակ ցանկանում էի մնալ «Յունայթեդ»-ում: «Օլդ Թրաֆորդ»-ում ինձ զգում էի ինչպես տանը:
Ինչու՞ մերժեցի «Ռեալ»-ի առաջարկը. այդ ժամանակ 34 տարեկան էի: Անհանգստացնում էր ազդրի վնասվածքը: Այդ իսկ պատճառով օրգանիզմիս համար ավելի դյուրին տարբերակ ընտրեցի՝ տեղափոխվել «Սելթիկ»: Եթե նորից ընտրելու հնարավորություն ունենայի, կտեղափոխվեի «Ռեալ»,- Քինի խոսքերը մեջբերում է FourFourTwo-ն:
Հիշեցնենք, որ իռլանդացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես է եկել 1993-2005թթ:







































