Ինդոնեզիայում հայտնաբերվել է հնագույն նախապատմական զարդարանք: Դեռևս Homo erectus-ը՝ ժամանակակից մարդու հեռավոր նախնին, կարողացել է ստեղծել երկրաչափական նախշեր՝ հաստատում են հետազոտության հեղինակները: Այս մասին հայտնում է Nature ամսագիրը:
Ժոզեֆինա Յորդենսն ուսումնասիրել է Ճավա կղզու Տրինիլ տեղանքում հայտնաբերված քաղցրահամ ջրերի Pseudodon կակղամորթների խեցիները: Դրանք իրենց գործունեությունում կիրառել են էրեկտուսներ, որոնք ապրել են 540-430 հազար տարի առաջ: Խեցիներից մեկը հղկման էր ենթարկվել: Ենթադրվում է, որ այն կիրառվել է որպես քերիչ:
Մեկ այլ օբյեկտ արժանացել է գիտնականների ուշադրությանը զիգզագաձև փորագրված նախշերի շնորհիվ:
Երկրաչափական նախշերը ժամանակակից մտածողության նշան են:








































