Դորտմունդի «Բորուսիա»-ի և Շվեյցարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդը վստահ է, որ գերմանական ակումբը կհաղթահարի ճգնաժամն ու վեր կբարձրանա մրցաշարային աղյուսակում: Հիտցվելդը նշել է, թե որքան բարձրակարգ մասնագետ է դորտմունդցիների ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Կլոպը հզոր մասնագետ է: Ես վստահում եմ նրան: Կլոպն անպատճառ դուրս կբերի թիմն այս իրավիճակից և միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունք կվաստակի»,- Sport-ը մեջբերում է Հիտցվելդի խոսքերը:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 13 տուրերի արդյունքում «Բորուսիա»-ն իր ակտիվում 11 միավոր է գրանցել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:










































