Philips ընկերության մշակողները կանխատեսել են նորաձևության ապագան: Դա թույլ է տվել անել էմոցիոնալ զգեստը: Ըստ այդմ, զգեստը ոչ միայն կպաշտպանի մարմինը, այլև կդառնա հաղորդակցման առաջնային ձև՝ արտացոլելով մարդու հույզերը:
Bubelle զգեստը բաղկացած կլինի երկու շերտից: Առաջին շերտում կտեղադրվեն կենսաչափական հաղորդիչները, որոնք որսում են մարդու հույզերը, ապա դրանք գույներով արտացոլում արտաքին շերտի վրա:













































