ԵՄ երկրներում իսլամի հետևորդներից ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորմանը աջակցություն հայտնող հղումներ համացանցում ամենից հաճախ տեղադրում են Բելգիայի մուսուլմանները: Այս մասին հաղորդում է La Libre Belgique պարբերականը:
Միլանի համալսարանի մասնագետներն այս տարվա հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում վերլուծել են ավելի քան 2 մլն հղում արաբերենով, որոնց հեղինակները համակրում կամ աջակցում են ԴԱԻՇ-ին: Պարզվել է, որ ահաբեկչական կազմակերպության գործողությունները դրական է գնահատել Բելգիայում մուսուլմանական ծագում ունեցող օգտատերերի 31 տոկոսը: Համեմատության համար նշվում է, որ Ֆրանսիայում այդ ցուցանիշը կազմում է 20 տոկոս:
Ահաբեկչական սպառնալիքների վերլուծությամբ զբաղվող Բելգիայի դաշնային ոստիկանության հատուկ ստորաբաժանումը արդեն հայտարարել է, որ այդ հետազոտության արդյունքներին շատ լուրջ է վերաբերվում:












































