Tuesday, 09 06 2026
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում

Էդուարդ Շևարդնաձեն խոսել է ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին

Ռուսական Rian.ru կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարնաձեն ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ԽՍՀՄ փլուզմանը.

«Տվյալ ժամանակ ԽՍՀՄ լիդերներն ամեն ինչ արեցին դրա կործանման համար՝ փոխանակ վարվեին հակառակ կերպ: ԽՍՀՄ փլուզումն իրականացավ Միխայիլ Գորբաչովի և Բորիս Ելցինի հակամարտության պատճառով: ԽՍՀՄ փլուզումից դեռ 4 տարի առաջ ես կանխագուշակել էի, որ փլուզումն անպայմանորեն վրա է հասնելու, սակայն կարծում էի, որ դա տեղի կունենար 11-12 տարի անց:

Ես կարծում եմ, որ ԽՍՀՄ փլուզման մեկնարկը տրվել է Նիկիտա Խրուշչովի ժամանակ: Մինչ այդ ԽՍՀՄ-ում մարդիկ ապրում էին ավելի լավ, քան նույնիսկ հիմա: Մինչդեռ Խրուշչովը փլուզեց ամեն ինչ, և ժողովուրդը սկսեց սովի մատնվել:

Երբ Մոսկվայում հանդիպեցի Հենրի Քեսինջերին, նա ինձ ասաց, որ ԱՄՆ-ը մշտապես ԽՍՀՄ-ը դիտարկել է որպես թշնամական երկիր և ամեն ինչ արել է նրա փլուզմանը նպաստելու համար: Մինչդեռ այժմ, երբ դա արդեն փաստ է, ԱՄՆ-ը չգիտի, թե ինչ պետք է անել: Այսինքն՝ ԱՄՆ-ում չէին պատկերացրել, որ ԽՍՀՄ-ն այդքան արագորեն կփլուզվեր:

Գորբաչովն այժմ հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն իրեն խաբել է դեպի արևելք չծավալվելու հարցում: Սակայն իրականում ոչ ոք ոչ ոքի չի խաբել: Դա գրանցվել է բանակցությունների արդյունքում»:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին գոյություն ունեցող վարկածներից մեկի համաձայն էլ, Բորիս Ելցինը ցանկանում էր կործանել Միխայիլ Գորբաչովին, սակայն կործանեց ԽՍՀՄ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում