Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Սթոք Սիթի»-ի դեմ տնային հանդիպումից հետո իրեն խենթ մարզիչ է անվանել, հաղորդում է Sky Sports-ը:
«Սա մեր չորրորդ անընդմեջ հաղթանակն է, և ես գոհ եմ արդյունքից: Հաշվի առնելով թիմում թվով շատ վնասվածքները, ես պետք է նոր կազմ ընտրեի:
Միշտ էլ հաճույք եմ ստացել մեր խաղից, այլ ոչ թե արդյունքից: Այո, ես խենթ մարզիչ եմ»,- հայտարարել է վան Գալը:










































