Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կռունկի վայր ընկնելու հետևանքով երեք շինարարներ են զոհվել,- երկուշաբթի օրը տեղեկացրել է Jakarta Post հրատարակչությունը:
«Երեքը զոհվել են, իսկ մեկը վիրավորվել է»,- հայտարարել է Հարավային Ջակարտայի ոստիկանության ղեկավարը:
Վկաների խոսքերով, կռունկի վայր ընկնելու պահին զոհվածներն ու տուժածը գետնի վրա են եղել:
«Մենք վկաների հարցաքննություն ենք անցկացնում»,-ավելացրել է ոստիկանությունը:










































