Ճապոնիան հիդրատի մեթանի (բնական գազի տարատեսակ) արդյունահանման փորձարկում է իրականացնում։
«Տոկիո» հետախուզական նավը սկսել է Խաղաղ օվկիանոսի հատակի հորատման աշխատանքները, որը իրականացվում է Հոնսյու կղզու ափամերձ շրջանում։ Մեթանի պաշարները, փորձագետների գնահատմամբ, կազմում են 1 տրլն խմ։
Դա կարող է 10 տարի ապահովել Ճապոնիայի բնական գազի պահանջները,- գրում է Firstnews-ը։
Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ օվկիանոսի հատակի մեթանահիդրատի ողջ պաշարները կբավականացնեն մոտ 100 տարի։










































