Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ 52-ամյա Թոմ Կրուզը սիրավեպ է սկսել Էմիլի անունով մի աղջկա հետ, որին արդեն հասցրել է հրավիրել ժամադրության:
Էմիլիի հետ դերասանը ծանոթացել է նոր՝ «Առաքելությունը անիրագործելի է» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Քրուզի շրջապատից աղբյուրը հայտնել է, որ ամեն ինչ սկսվել է անմեղ սիրախաղից, որը վերաճել է նուրբ կապվածության:
Ընդ որում՝ դերասանը մտադիր չէ մեկնաբանել իր նոր հրապուրանքին առնչվող լուրերը:







































