Ըստ հունվարի 11-13-ի տվյալների՝ հյուսիսամերիկյան ֆիլմերի վարձույթում առաջատարը ռեժիսոր Քեթրին Բիգելոուի «Նշանակետ համար մեկ» մարտաֆիլմն է: Ինչպես հաղորդում է BoxOfficeMojo կայքը, Ուսամա Բեն Լադենի ոչնչացման մասին ֆիլմը հանգստյան օրերի ընթացքում հավաքել է 24 մլն դոլար:
Երկրորդ տեղում է ռեժիսոր Մայքլ Թիդեսի «Պարանորմալ երևույթներով տունը» կատակերգությունն է, որը հավաքել է 18.8 մլն դոլար:
Երրորդ տեղում 16.7 մլն դոլարվ գտնվում է Ռուբեն Ֆլեյշերի «Գանգստերների որսորդները» ֆիլմը:
Չորրորդ տեղում է հայտնվել Քվենթին Տարանտինոյի՝ Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ «Ազատության Ջանգոն» ֆիլմը, որը հավաքել է 11 մլն դոլար:
Հնգյակը 10 մլն դոլարով եզրափակում է «Թշվառները» ֆիլմը:








































