Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Ռուսաստանը «Հարավային հոսքից» հրաժարվել է պատժամիջոցների և տնտեսական վիճակի պատճառով: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին Ռայսը հայտարարել է Վաշինգտոնում համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ ռուսական տնտեսությունը տարվա ընթացքում բախվել է խնդիրների, 37 տոկոսով ընկել է ռուբլու փոխարժեքը, մեծացել է կապիտալի արտահոսքը: Ռայսը նշել է, որ տնտեսությունը տուժել է միջազգային պատժամիջոցներից, ինչի հետևանքով հավանաբար այդ կարևորագույն նախագիծը չի իրականացվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գազատարի շինարարության նախագծի դադարեցումից եվրոպական ընկերությունները կորցնում են առնվազն 2.5 մլրդ դոլար:








































