Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ազատամարտիկները չեն մասնակցի հանրահավաքներին, մինչև «նստելու» որոշում չլինի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ համաժողովրդական շարժման առաջնորդները կորոշեն Սերժ Սարգսյանի վարչախմբին վերջնագիր ներկայացնելու օրն ու ձևը, համաժողովրդական շարժմանը միացած ազատամարտիկների դաշինքն արդեն վճռել է հենց այնպես ընթացող ու ձգձգվող հանրահավաքներին այլևս չմասնակցել: Երբ կլինի վերջնական որոշում Ազատության հրապարակ գնալու ու տուն չվերադառնալու մասին, այդ ժամանակ էլ իրենք անելիք կունենան այդ պայքարի մեջ: Երեկ այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

Մեր հստակեցմանը՝ եթե եռյակն առաջիկայում նախկինի պես բազմահազարանոց հանրահավաք կազմակերպի, չե՞ն մասնակցի, պատասխանեց. «Եթե գալու են վերջնականապես տուն չգնալու նպատակով՝ կնստեն, կկանգնեն, չգիտեմ ինչ կանեն, այսինքն՝ շարունակություն կունենա, մենք անելիք ունենք, իսկ եթե պիտի գան, հետո նախկինի պես հետ գնան, արդեն դա ավարտվել է: Արդեն այդտեղ անելիք չկա»: Այս մարտավարությունից ելնելով՝ ազատամարտիկները չեն մասնակցի նաև ոչ պակաս վճռական ու ՀԱԿ-ԲՀԿ գործունեությանը քննադատող Րաֆֆի Հովհաննիսյանի մենահավաքի՞ն, որը տեղի կունենա Ազատության հրապարակում, դեկտեմբերի 5-ին: «Առանձին ակցիաներին ու հավաքներին մենք չենք մասնակցում, եթե համաժողովրդական կլինի, կոնկրետ իշխանափոխության նպատակին կծառայի՝ ուրիշ բան: Մենք վճռական գործողությունների կողմնակից ենք, բայց ոչ առանձին-առանձին միջոցառումների ձևով: Միայն համաժողովրդական պայքարի միջոցով ու կոնկրետ քայլով: Հիմա քննարկումներ են գնում, մեզ համար էլ եթե հիմնավորեն՝ համաժողովրդական շարժման էս ձգձգումն արդարացված է, կտեսնենք, թե ինչ միտում ունի, ու կբարձրաձայնենք մեր անելիքների մասին»: Ըստ մեր զրուցակցի, մինչև դեկտեմբերի 5-ը կարող է և իրավիճակ փոխվել: Դեկտեմբերի 10-ին էլ սպասվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված եռյակի երթը, որին ևս ազատամարտիկները չեն պատրաստվում մասնակցել:

«Րաֆֆի լինի, Լևոն Տեր-Պետրոսյանը, թե այլ առաջնորդ, առանձին հավաքներին մենք չենք մասնակցի, մի անգամ կորոշեն ու վերջ: Ով ուզում է լինի, անձնավորված հավաքներին մենք չենք գնա, համաժողովրդական առաջարկների դեպքում միայն: 10-ին էլ պիտի հավաքվեն, Մարդու իրավունքների պաշտպանության օրվա համար երթ կազմակերպեն, սրանք էնպիսի միջոցառումներ են, որ ամեն օր արվում են Ազգային ժողովի, կառավարության, այլ գերատեսչության մոտ, հո մենք ամեն տեղ չե՞նք վազելու, մենք հոկտեմբերի 24-ից հետո հայտարարել ենք՝ մենք կանգնելու ենք այն ուժի շուրջ, ով որ գալու է խնդիր լուծելու, մնալու նպատակով: 5-ին կամ 10-ին եթե չեն հայտարարի, որ ռադիկալ իշխանափոխության համար են հավաքվելու, չենք գնա, ինձ համար ցանկալի է նոր տարին մտնել առանց իշխանությունների»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում