ScreenBid.com համացանցային աճուրդի ժամանակ աճուրդի է հանվել «Անարխիայի որդիները» հեռուստասերիալից 750 առարկա: Լոտերի թվում է նաև կերպարներից մեկի արյունաքամ աչքը`Բոբի «Էլվիս» Մանսոնի: Աճուրդը կսկսվի 2014-ի դեկտեմբերի 5-ին: Լոտերը, սակայն, արդեն տեղադրված են կայքում, գրում է Lenta.ru-ն:
Բացի Բոբբիի աչքից սերիալի երկրպագուները կարող են ձեռք բերել նաև Քայլ Հոբարթի դաջվածքը, գդալը, որով Ջեմա Թելեր Մորոուն սպանել է Տարա Նոուլզին, ինչպես նաև մի շարք այլ առարկաներ:










































