Ինքնասպանության ևս մեկ դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երեկ՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 36-ամյա Արթուրն իր բնակարան տանող աստիճանահարթակի բազրիքից կախվելու միջոցով վերջ է տվել կյանքին: Armlur.am-ի հետ զրույցում Արթուրի հարևանները կարծիք են հայտնել, որ միգուցե ինքնասպան եղածն այդ քայլին է գնացել հոգեմետ դեղեր օգտագործելու և դրանց ազդեցության տակ գտնվելու հետևանքով:
«Նա երկար ժամանակ դեպրեսիայի մեջ է եղել, կորուստներ է տեսել: Բացարձակապես ալկոհոլ չի օգտագործել, հարբած վիճակում չի եղել: Համեստ տղա էր, երբեք որևէ մեկին չի վիրավորել կամ նեղացրել: Դժվար կյանքով է ապրել, սոցիալական վատ պայմաններում»,- մեզ հետ զրույցում ասել է Արթուրի դրկիցը, ով ներկայացավ որպես նրա մանկության ընկեր:
Վերջինիս փոխանցմամբ՝ Արթուրը երկար ժամանակ ծննդավայր Չանախչի (Զանգակատուն) գյուղում է եղել, որտեղ էլ պետք է անցկացվի հուղարկավորությունը:
Ինքնասպան եղած երիտասարդն ամուսնալուծված էր, ուներ մեկ անչափահաս աղջիկ երեխա, ով մոր հետ Վայք քաղաքում է ապրում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































