Երբ սառնամանիք է, բնակարանների պատուհանների ապակիները ծածկվում են հրաշալի պատկերներով: Մանկությունից դեռ բոլորս հավատում ենք, որ գիշերով Ձմեռ պապն իր կախարդական փայտիկով ապակիները զարդարում է նախշերով: Չնայած նրան, որ դա հեքիաթ, է այնուամենայնիվ, դրանից հոգիդ ուրախանում և ջերմանում է:
Ձմեռային պատկերները ապակիների վրա նման են մանրաթելերով արված նախշերի:
Նայելով դրանց՝ մեր առջև տարօրինակ տեսարաններ են բացվում. հիասքանչ թփեր ու ծաղիկներ, հեքիաթային կենդանիներ, հեքիաթային դղյակների պատկերներ, թռչուններ, թափանցիկ ձնե փաթիլներ: Սառցե նախշերը բազմազան ու անկրկնելի են:
Հրաշագործ նկարիչը ստեղծում է նորանոր պատկերներ: Բայցև այնքա՜ն ես ուզում դրան հավատալ:
Եթե ուշադիր նայենք, թե ինչպես են ապակիներին հայտնվում այդ նախշերը, ապա պարզ կդառնա, թե ինչու չեն կրկնօրինակում մեկը մյուսին:
Պարզվում է, որ հաճախ այդ պատկերները հայտնվում են ոչ պատահական և ոչ ամեն ապակու վրա, այլ այն ապակիների, որտեղ կան ինչ որ անհարթություններ կամ այլ թերություններ:
Այդպիսով ձմեռային հրաշք նախշերի համար մենք պարտական ենք ապակիների անկատարությանը:
Ամեն դեպքում, ձմեռային նախշերը հիասքանչ են, և ամեն անգամ դրանց նայելիս ցանկանում ես հավատալ հրաշքներին:









































