Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կրկին հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
«Ես չեմ վախենում դժվարություններից: Կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Քանի դեռ աշխատում եմ «Բորուսիա»-ում, առաջնորդվելու եմ այդ սկզբունքով: Ես մարտիկ եմ և ավելի հզոր եմ որպես մարզիչ, քան 2012թ., չնայած՝ դա չի երևում մրցաշարային աղյուսակում:
Հիանալի հասկանում եմ քննադատությունը: Այդպիսին են մարդիկ: Հասկանում եմ նաև իմ հասցեին հնչող սուլոցները: Բայց սուլողները պետք է մտածեն՝ օգնու՞մ է դա թիմին, թե ոչ: Ամեն դեպքում, ներկայիս իրավիճակը ողբերգական չեմ համարում»,- Goal.com-ի հետ զրույցում ասել է Կլոպը:











































