«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հայտարարել է, որ «Նապոլի»-ի նկատմամբ տածած ատելության մասին իր հայտարարությունը սխալ է ընկալվել:
«Ցավոք, ժամանակակից աշխարհում ինֆորմացիան շատ արագ է խեղաթյուրվում, քանի որ նորությունները տեղադրվում են բոլոր հնարավոր ու անհնարին տեղեկատվական աղբյուրներում:
«Նապոլի»-ն գովասանքի է արժանի, քանի որ վերջին տարիներին թիմը լավ արդյունքներ է ցուցադրում Իտալիայում ու դուրս է եկել եվրոպական մրցասպարեզ:
Հարցազրույցի ժամանակ ես ասել եմ, որ մարզական ատելություն ունեմ «Նապոլի»-ի հանդեպ, այլ ոչ թե իբր ատում եմ Նեապոլի բոլոր բնակիչներին, ինչպես հետագայում գրվել էր: Պետք է Նեապոլի բարբառը սովորեմ, որ հետո այսպիսի խնդիրներ չլինեն», – Մարկիզիոյի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:





































