Շատ օգտատերեր սկսել են գանգատվել iPhone 6-ի առջևի տեսախցիկից, որը փոքր-ինչ տեղաշարժվում է դեպի ձախ: Դա փչացնում է սարքի արտաքին տեսքը, կարող է անդրադառնալ նաև նկարների որակի վրա:
Reddit ռեսուրսի ավելի քան 170 օգտատեր հայտնել են, որ բախվել են այդ խնդրին: Նման ուղերձներ կարելի է գտնել նաև բազմաթիվ այլ ֆորումներում:
Ընկերությունն արդեն խոստովանել է սխալը: Առջևի տեսախցիկի տեղաշարժի խնդրին բախված մարդիկ կարող են իրենց սարքը տանել Apple Store, որտեղ աշխատակիցներն օգտատիրոջ ցանկությամբ կփոխեն սմարթֆոնը նորով կամ կփոխեն սարքի դիմային մասը: Թե հավաքման ընթացքի ինչ խնդրով է բացատրվում նման թերությունը, դեռևս հայտնի չէ՝ հայտնում է Business Insider-ը:






































